ՀՀ սահմանների շատ հատվածներ կհանձնվեն ՌԴ սահմանապահ զորքերի պաշտպանությանը
Հայաստանի սահմանների շատ հատվածներ առաջիկայում կհանձնվեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի պաշտպանությանը։ Այս մասին ՀՀ կառավարությունն նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով կառավարության գործունեության 2021–26 թթ–ի ծրագրով նախատեսված ԱԱԾ բարեփոխումների ծրագիրը։
«Առաջիկայում ՌԴ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈւ–ից, այսինքն` սահմանապահ ծառայության սահմանները կընդլայնվեն։ Այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, բարեփոխվեն, վերափոխվեն»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հիշեցնելով, որ սահմանապահները սովորաբար ստանձնում են սահմանների այն հատվածների պահպանությունը, որոնք համարվում են խաղաղ, ոչ պատերազմական գոտիներ։
ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում վարչապետը նաև հայտնեց, որ կառավարության ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսված է ՀՀ–ում ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կառավարության գործունեության 2021–26թթ–ի ծրագիրը, որը հաստատվելուց հետո հաջորդ շաբաթվա սկզբում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։