Search
Close this search box.

Նոր նշանակումներ՝ Փաշինյանի որոշմամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Օգոստոսի 18-ին վարչապետի որոշմամբ Ավագ Ավանեսյանն ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

***

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ որոշմամբ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

Please enter a valid URL