Search
Close this search box.

ՀՀ ԶՈւ ՇԳ ներկայացուցիչների մասնակցույամբ փակ քննարկում ԱԺ-ում՝ կապված սահմանների լարված վիճակի հետ

Այսօր ժամը 16:00-ին տեղի կունենա սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՀՀ ԶՈւ ՇԳ ներկայացուցիչները:

«Հնարավոր է, որ քննարկմանը ներկա լինի ԳՇ պետը կամ նրա տեղակալը»,- հավելեց Սաղաթելյանը:

Նշենք, որ համապատասխան առաջարկը երեկ արել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Please enter a valid URL