Պատմությունը միշտ կրկնվում է: Միշտ: Առանց բացառության: Կրկնվում է, երբ ժողովուրդը դրանից դասեր չի քաղում:
Քաբուլն ընկնում է: Ընկնում է այնպես` ինչպես ընկավ ինսնականների կեսին:
Բայց կա մեկ այլ կրկնություն, որ Աֆղանստանը կապում է Հայաստանին:
Աֆղանստանի անկումն անչափ նման է Հայաստանի անկմանը, որ նույնպես այս օրերին է տեղի ունենում:
Քսան տարի շարունակ աֆղանները ժամանակ ունեին պետություն դառնալու, մարտունակ զինված ուժեր կառուցելու և պետություն կայացնելու:
Բայց նրանք, ի տարբերություն հայերի` ունենալով հզոր ու վստահելի դաշնակից, որ նաև աննկարագրելի ծավալների օգնություն տրամադրեց` նախընտրեցին հայերի պես ոչինչ չանել, դավաճանել իրենք իրենց և ամերիկյան օգնությունը մսխելով ու հույսը միայն դաշնակցի վրա դնելով` իրենց երկիրն ավազի վրա դրեցին: Ընդ որում եթե հայերի պարագայում «դաշնակիցն» ակնհայտորեն թշնամու դաշնակիցն էր, ապա աֆղանների պարագայում դա հուսալի և հզոր դաշնակից էր: Ու երբ այդ սաշնակիցը տեսավ, որ երկու և կես տրիլլիոն դոլար ծախսելուց հետո որևէ էական արդյունք չկա` որոշեց հեռանալ:
Ու հիմա ընդամենը շաբաթների ընթացքում աննկարագրելիորեն լավ զինված բանակը փլուզվեց ընդամենը օրերի ընթացքում: Բազում քաղաքներ հանձնվեցին առանց մեկ կրակոցի: Ճիշտ հայերի պես:
Հիմա Աֆղանստանը փլուզվում է: Քաբուլն ընկնելու է, բայց թալիբները երկար չեն կառավարի երկիրը: Ընթացքում հարյուր հազարավոր նոր զոհեր կլինեն ու երկիրն էլի փոշու կվերածվի:
Անասնական բնազդներով միայն պետությունը կառավարելու, պետության դերը չգնահատելու, ինքնասպանական հանձնվողականությամբ չկռվելու, միայն ուրիշի վրա հույս դնելու արդյունքն այն ահռելի ողբերգությունն է, որ հայաստանցիներն ապրում են հիմա և որը նոր ալիքով անպայմանորեն ծածկելու է նաև աֆղաններին:
Հայկ Մարտիրոսյան