Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել CNN Turk հեռուստաընկերությանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր Ստեփանակերտում ու հարակից գյուղերում ապրող հայերը պետք է ինտեգրվեն մեր հասարակությանը, դա նրանց համար ավելի մեծ հնարավվորություններ կստեղծի՛՛:
Ալիևի խոսքով՝ Հարավային Կովկասում պետք է քայլեր ձեռնարկվեն Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև եռակողմ կապեր հաստատելու ուղղությամբ: Նա հավելել է, որ Ադրբեջանը դրան պատրաստ է: