Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՀԱԶԱՆԳ Ադրբեջանական սնունդ Ծովագյուղի խանութում

Համացանցում շրջանառվում են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի խանութներից մեկում (սուպերմարկետ) վաճառվող Ադրբեջանում արտադրված «Նաշարաբի»-ի նկարները և տեսանյութը։

Ընդ որում, ինչպես երևում է նկարից, կպչուն պիտակը փակցված է հենց արտադրող երկրի անվան վրա։ Հավանաբար վաճառողները դրանով նպատակ են հետապնդել շահույթ ստանալ` հայերիս վրա թշնամական պետության արտադրանքը գաղտնի վաճառելով։

Այս իրավիճակից լավագույն ելքը կլինի ուղիղ եթերով այս ողջ ապրանքը թափելը` պարտավորությամբ, որ այլևս երբեք իրենց խանութում թշնամու արտադրանք չի վաճառվելու։

Արդյո՞ք ծովագյուղցին կանի այս քայլը` վեր դասելով հայրենիքն ու իր պատիվը ֆինանսական եկամուտից։ Ժամանակը ցույց կտա։

Please enter a valid URL