Search
Close this search box.

ՌԴ դեսպանն այցելել է Արմավիրի հատվածի հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալներ ու դիրքեր

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերին: Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, որտեղ ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի, այդ թվում ՝ Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցուն (X դար) և VI դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցուն։

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինը նաև այցելել է Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանին գտնվող ուղեկալները ու դիրքերը:

Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և այն բանին, թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում ՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության սահմանները:

Please enter a valid URL