ԵՐԵԽԱՆ ՄԵԾԱՑԵԼ Է ԲՈՒԹ և ՇԱՏԱԿԵՐ…..
Մի չարքաշ ընտանիքում մարդ ու կին առավոտից իրիկուն օրվա ապրուստն էին հոգում ։Իրենց փոքրիկին մի քանի օրով ուղարկում են պապիկի ու տատիկի մոտ ։
Երբ փոքրիկը վերադառնում է , մարդ ու կին դիմավորելով փոքրիկին ՝ շատ են ուրախանում և ընտանիքով նստում ճաշի։ Փոքրիկի մայրը ճաշը լցնում է մեծ ափսեի մեջ ու տալիս ամուսնուն, մի փոքր քիչ լցնում իր համար , այնուհետև, մի փոքր քիչ էլ լցնում փոքրիկի համար ։ Փոքրիկը սկսում է լացել , ասելով ,թե մոր բաժինն իր բաժնից շատ է ։ Մայրն ավելացնում է փոքրիկի բաժինը ,փոքրիկը մի պահ ձենը կտրում է ու նորից սկսում ,,զռռալ ,,…
Հայրը հարցնում է՝ ,,թե ի՞նչ է եղել ,, փոքրիկը պատասխանում է ,թե իր բաժինը հոր բաժնից էլ քիչ է ։
Մարդը կնոջն ասում է , որ երեխու բաժինն էլ ավելացնի ։
Ավելացնելուց հետո, երեխան ձենը կտրում է , և մի քանի րոպեից նորից սկսում լացել ….
Հոր հարցին՝,,, թե հիմա ի՞նչ է եղել,,, փոքրիկը պատասխանում է ,որ իր բաժինն էլի քիչ է ։ Հաջորդ ճաշին, հոր հրահանգով , մայրը ճաշով լի կաթսան դնում է փոքրիկի առջև։
Երեխան մի պահ թռչկոտում է ու նորից սկսում լացել ….
Հոր այն հարցին ,թե հիմա ինչու է լացում, երեխան պատասխանում է՝ ,, էս դուք ինչքան շատ եք կերել , որ այսքանն է ինձ բաժին հասել։
Հ. Գ Սրա նմանը ոչ ոչ թե սոված է մնում այլ անկուշտ։
Սերգեյ Համբարձումյանի ֆեսբուքյան էջից