ՀՅԴ անդամ Վարդան Մակինյանը ֆեյսբուքում լուսանկարներ է տեղադրել եւ ահազանգում է ոստիկանությանը՝ նշելով, թե Չարենցավանում ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia Կոտայքի մարզային ոստիկանության պետի տեղակալ Խանդոյանի գլխավորությամբ Չարենցավանը դարձրել են Սոդոմ-Գոմոր…
Սեփական մեքենաներով մեկ տասնյակից ավել, քաղաքացիներին ասֆալտին փռելով տանում են բաժին։
Ինձ հանդիպած արծաթափայլ մերսեդեսը որում նստած էին առնվազն 4 ոստիկան կարմիր լույսի տակ խաչմերուկի վրա 360 աստիճան ետ պպտվեց և հարվածում էր իմ մեքենային, ապակիները իջեցրած չորսի ձեռքերն էլ պատուհանից կախ, մեքենան մեծ արագությամբ ետ սլացավ։
Նույն պահին զանգահարում եմ Չարենցավանի բաժին ասում որ ձեր ոստիկանները ԼՔՏԻ ՊԱՀՎԱԾՔ են ցուցաբերում, հերթապահի հետ զրույցից հասկանում եմ որ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ։
Մոտենում եմ Չարենցավանի ոստիկանության բաժին որպեսզի հասկանամ ինչ է կատարվում, երբ ասում եմ որ ոստիկանը մեքենայի ղեկին ԼՔՏԻ ՊԱՀՎԱԾՔ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ, վրդովվում է պարոն Խանդոյանը և ասում, որ ինքը կորոշի թէ իր ոստիկանը ինչպես վարի մեքենան…
Հ.Գ. 1. Նույն պահին հանցագործության մասին հեռախոսով հաղորդում եմ տվել 1-77 և1-02 հեռախոսահամարներով և ուզում եմ, որ այս մասին նաև տեղեկանա Gor Abrahamyan և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia , կարծում եմ սեփական մեքենաներով օպերացի իրականացնել և տասնյակներով մարդկանց ասֆալտին փռելով բերման ենթարկելը ԱՊՕՐԻՆԻ Է…
Հ.Գ. 2.Կա մեկ հոգի իմ ընկերների մեջ, որ հավատում է, որ այս արարքները կստանան իրավական գնահատական…