Search
Close this search box.

Ռուսաստանի ՊՆ-ն կարևոր հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման փաստը։
Փաստացի Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում

Նշվում է, որ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, որը տեղի է ունեցել 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7.29-ին և 7.58-ին։ Այդ ժամերին ադրբեջանական զինուժը ԶՈւ-ն երկու հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։ Տուժածներ չկան:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել ՝ իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար: Կատարվում է հետաքննություն։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերը կանխելու ջանքերը համակարգելու համար շարունակական շփում է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ», — ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականապատել օբյեկտներն ու տեղանքը: Օրվա ընթացքում Մարտունու շրջանում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից: 2020-ի նոյեմբերի 23 -ից սկսած մաքրվել է պայթուցիկներից 2,242,5 հա տարածք, 672,3 կմ ճանապարհ, 1,922 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25,795 պայթուցիկ առարկա:

Նշենք, որ Արցախի ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Please enter a valid URL