Թուրքիայում ջրհեղեղների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները։
Հեղեղվել են Թուրքիայի սևծովյան առափնյա շրջանները։
Ջուրը սողանքներ է առաջացրել, մեծ թվով ճանապարհներ անանցանելի են դարձել, քանդվել են կամուրջներ, տասնյակ բնակավայրեր հոսանքազրկվել են:
Փրկարարներն ուղղաթիռներով են դուրս հանում մարդկանց: Առավելապես տուժել են Սինոփի և Բարթնի բնակիչները:
Զուգահեռ Թուրքիայի հարավ-արևմուտքում հրշեջները փորձում են մարել Մուղլա նահանգում բռնկված անտառային հրդեհը: