Նախնական տվյալով՝ կասետային ռումբի պայթյունից այսօր՝ օգոստոսի 11-ին, Արցախի Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս վիրավորում ստացածները երեքն են։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ միջին ծանրության, իսկ երրորդինը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ին փոխանցել են Արցախի Առողջապահության նախարարությունից։
Ծայրահեղ ծանր և միջին ծանրության վիճակում գտնվողներն այս պահին վիրահատվում են։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել էին, որ Արցախում կասետային ռումբ է պայթել, 2 սակրավոր վիրավորում են ստացել: