Search
Close this search box.

Ադրբեջանը ռուս խաղաղապահներից պահանջել է՝ դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախի տարածքում

Ադրբեջանը ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարությունից պահանջել է դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախի տարածքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 10-ի ստորագրած եռակողմ համաձայնագրի համաձայն՝ հայկական զինված ուժերի «մնացորդները» դուրս չեն բերվել տարածքներից, որտեղ այժմ տեղակայված են ռուս խաղաղապահներ։ Ավելին՝ Ադրբեջանը բացառիկ ցինիզմ դրսեւորելով հայտարարել է, թե վերջին օրերին Հայաստանը խախտել է եռակողմ հայտարարությունը՝ հայկական զինված ուժերը տեղափոխելով իբրև «Ադրբեջանի տարածք», որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, և ձեւավորել նոր հայկական դիրքեր՝ Շոշի և Մխիթարաշենի հատվածում, ինչպես նաև՝ Քարվաճառի արևելյան մասում և Բերձորի շրջանում։

Please enter a valid URL