Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ես մեծապես գնահատում եմ մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և հավատում եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել, որ Չեխիայի Հանրապետությունը լիովին սատարում է Ձեր ջանքերին՝ միտված Հայաստանում ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների հզորացմանը և պատրաստ է շարունակել կիսել իր փորձը այդ փոփոխությունների ճանապարհին:
Ձերդ Գերազանցություն,
մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Ձեր պատասխանատու աշխատանքում և ակնկալում եմ հետագա համագործակցություն»: