Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 391 նոր դեպք. մահացել է 7 մարդ

Հայաստանում օգոստոսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 391 նոր դեպք է հայտնաբերվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 233 001 դեպքի:

Երեկ կատարված 6425 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1129 է:

233 001 կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր դեպքերից 221 729-ը առողջացած է, 4664-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում:

Please enter a valid URL