Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ Շուշիի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգության մասին

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննում է օգոստոսի 9-ին Շուշիի մոտակայքում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության մանրամասները, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Օգոստոսի 9-ին, ժամը 17:45-ի սահմաններում Շուշի բնակավայրի մոտակայքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների և Ադրբեջանի զինված ուժերի միջև հրաձգային զինատեսակներից փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ռուս խաղաղապահների ջանքերով կրակոցները դադարեցվել են, տուժածներ չկան: Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է իրականացնում»,- ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Աղբյուրի համաձայն՝ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Հաղորդագրության մեջ նշված էր, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Please enter a valid URL