Տավուշում ռուսական կողմը երկրորդ սահմանապահ ուղեկալն է տեղադրում` Ազատամուտ գյուղում: Այս մասին հայտնում է 168.аm-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Օրեր առաջ նման ուղեկալ ռուս սահմանապահները տեղակայել էին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում:
«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում»,- այս մասին տեղեկատվության տարածումից հետո հայտնել էր Պաշտպանության նախարարությունը՝ պաշտոնապես հաստատելով ռուս սահմանապահ ուղեկալի տեղակայման մասին տեղեկությունները:
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել տարածվող տեղեկատվությունը՝ նշելով, որ մարզպետարանը առնչություն չունի այդպիսի հարցերի հետ՝ հորդորելով դիմել Պաշտպանության նախարարություն: