Search
Close this search box.

Հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած 2 զինծառայողի վերաբերյալ որևէ նոր տեղեկություն չկա. ՊՆ

Հուլիսի 14-ին Սյունիքի մարզից Սճ լճի տարածքից անհետացած երկու հայ զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են, նոր տեղեկատվություն առկա չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Նոր տեղեկատվություն դեռևս չկա, համապատասխան աշխատանքները շարունակվում են»,- հայտնեցին պաշտպանական գերատեսչությունից:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պայմաններում ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

Ըստ պաշտպանության նախարարության՝ այդ օրերին տարածած հաղորդագրությունների՝ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը:

Զինծառայողները, ինչպես հայտնել էին ՀՀ ՊՆ-ից, եղել էին առանց զենքի:

Please enter a valid URL