«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»: Այս նախադասությունը կարդալիս միանգամից վերհիշում ենք պատերազմի ընթացքում Անիի և Գրիշայի յուրօրինակ սիրո պատմությունը: Այս նամակը Անին էր գրել և ուղարկել առաջնագիծ, որի հասցեատերը դարձավ Անիին անծանոթ Գրիշա Մովսիսյանը, մասին գրում է Lurer.com-ը:
Գրիշան առաջին իսկ հնարավորության դեպքում գտավ Անիին և արդեն ծառայությունից հետո սկսեց քայլեր անել՝ նրա սիրտը նվաճելու, ինչը հերոսի մոտ հաջողվեց:
Զույգը հուլիսի 26-ին թևակոխեց հարաբերությունների նոր փուլ՝ Անին և Գրիշան նշանադրվեցին:
Անիի ծննդյան օրը՝ հուլիսի 26-ին, Գրիշան ամուսնության առաջարկ արեց սիրելիին, ինչին էլ ի պատասխան՝ Անին ասաց՝ համաձայն է: Երջանիկ զույգը, հաղթահարելով բազում խոչընդոտներ և դժվարություններ, անհամբեր սպասում է իրենց ամուսնությանը:
Երևանի պետական մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողուհի, 18-ամյա Անի Ասատրյանը պատերազմի օրերին շատ այլ աղջիկների պես որոշել էր նամակ ուղարկել հայրենիքը պաշտպանող անծանոթ զինվորներից մեկին՝ քաջալերելու նպատակով։ Ճիշտ է, Անիի բարեմաղթանքը անկեղծ էր, բայցև նա այնքան էլ լուրջ չէր վերավերվում այդ ամենին. «Սկզբում չեմ ցանկացել գրել, հետո ասացի՝ գրեմ, միևնույնն է, ոչ փնտրելու են, ոչ գտնելու, այսքան նամակներ գրողներ կան, հո հենց իմը չփնտրեցի՞ն»,- հենց այս մտքով էլ Անին ուղարկեց իր նամակը առաջնագիծ:
Անին որքան բարի էր գտնվել իր մատի համարը տալով, այնքան էլ դաժան՝ հեռախոսահամարը կիսատ գրելով. «Հեռախոսահամարիս վերջին 3 թիվը այդպես էլ չգրեցի: Արկղում, որտեղ իմ նամակն է եղել, կային նաև մոտ 20 այլ նամակներ։ Արկղն ուղարկելուց 4֊5 օր հետո առավոտյան ընկերուհիներս զանգահարում են ինձ ու ասում, թե ուսանողական խորհրդի էջով ինձ են փնտրում»,- սիրով վերհիշում է Անին:
Անին, թեև այնքան էլ չէր հավատում ընկերների ասածին, այնուամենայնիվ մուտք գործեց ուսանողական խորհրդի ֆեսյբուքյան էջ. «Արթնացա, մուտք գործեցի էլեկտրոնային հաշիվներս, տեսնեմ, որ մեծ ալիքով տարածվել է իմ գրած նամակը տարբեր օգտատերերի էջերով և որ ամենազարմանալին էր, իսկապես փնտրում էին ինձ: Ինձ համար անսպասելի է եղել այս ամենը, որովհետև շանսը 1/20 է եղել, որ ինձ են փնտրելու»,- պատմում է Անին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում