Search
Close this search box.

Ալեքսանդր Լուկաշենկոն պարգեւատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պարգեւատրվել է «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանով: Մրցանակը սահմանվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից:

Լուկաշենկոյի շքանշանը շնորհվել է «Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ եղբայրական եւ բարեկամական վերաբերմունքի եւ Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների հաստատման, ամրապնդման եւ զարգացման գործում հատկապես մեծ ծառայությունների համար»:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի հատուկ արժանիքների թվում է ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինի անօրինական արտահանձնումն Ադրբեջանի իշխանություններին:

Please enter a valid URL