Search
Close this search box.

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. հրամանատարի տեղակալը, պայմանագրային զինծառայողը և էլցանցի հսկիչը տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 138 կմ հատվածում բախվել են Գանձաքար գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արմեն Նալբանդյանի վարած УАЗ մակնիշի և Վանաձորի բնակիչ՝ 39-ամյա Նաիրի Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ УАЗ-ն էլ կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 42-ամյա Ռուստամ Աղամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդ Ն. Սարուխանյանն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ, իսկ Ռ. Աղամյանը՝ նույն զորամասում՝ որպես պայմանագրային ծառայող։ Իսկ վարորդն Ա. Նալբանդյանն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Աղստև» մասնաճյուղում՝ որպես հսկիչ։

Please enter a valid URL