Search
Close this search box.

Թիրախում են Վահե Հակոբյանն ու Արմեն Գևորգյանը. ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ եւ 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ եւս ընտրվեն:

Ու եթե աշխատանքի այս տեմպերը շարունակվեն, առաջիկա շաբաթը եւս նոր խորհրդարանի համար բուռն է լինելու: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ընդամենը երկու հանձնաժողովների նախագահի թեկնածուներ են ելույթներ ունեցել եւ պատասխանել հարցերին. դեռ 10-ը պիտի ներկայացնեն ելույթները, հարցերին պատասխանեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա:

Հաջորդ թիրախում Արմեն Գեւորգյանն է, որի ունեցվածքից սկսած մինչ պետական ծառայություն մանրադիտակով ուսումնասիրել են: Այսինքն՝ առաջիկա օրերին եւս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում: Ընդդիմությունն էլ իշխանական թեկնածուներին է հարցախեղդ անում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները որոշել են ընդդիմության թեկնածուներին միայն «կողմ» քվեարկել, իսկ իշխանական խմբակցությունը ձայներն այնպես պետք է բաշխի, որ բոլոր հանձնաժողովների նախագահներն օր առաջ ըտրվեն, եւ ԱԺ-Ն սկսի իր գործունեությունը:

Այդ քվեարկությունները ամենատարբեր կանխատեսումներով հազիվ թե այս շաբաթվա վերջ հասցնեն կազմակերպել:

Նկատելի է, որ խորհրդարնական ընդդիմությունը ամբիոնի կարիքը շատ ուներ եւ օգտագործում է խորհրդարանական բոլոր վայրկյանները: Իշխանությունը ստիպված է լսել ամենասուր քննադատություններ իր հասցեին:

Ավելի մանրամասնղ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Please enter a valid URL