Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ բերեցին մեր երկրի գլխին այս իշխանությունները․ Վանեցյան

Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոսեց իշխանությունների և ընդդիմության փոխհարաբերությունների, ԱԺ-ի աշխատանքի մասով ժողովրդի կարծիքի մասին: Անդրադառնալով Արցախի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկը մերժելու խնդրին Վանեցյանն ասաց, որ իշխանության կոչերը կառուցողական լինելու մասին, ցավոք, միայն խոսքերի մակարդակում են, և լինելով քաղաքական մեծամասնություն՝ նրանք խորհրդարանում անում են այն ամենը, ինչ ուզում են: Ավելին՝ նրանք խուսափում են անհարմար հարցերին պատասխանելուց, և հարցն անմիջապես դրվում է քվեարկության ու մեկ հրահանգով ընդունվում է իրենց ձեռնտու հարցը:

«Կա կարծիք, որ մենք եկել ենք աշխատելու այն մարդկանց հետ, ովքեր մեղավոր են մեր հայրենիքի արցախյան հատվածի 75 տոկոսի կորստի համար, որոնք մեղավոր են հազարավոր զոհերի համար, այսօր Հայաստանի սահմանները խոցելի դարձնելու համար, ՀՀ անվտանգային մակարդակն իջեցնելու համար, մարդկանց հետ, որոնց մեր փողոցային պայքարում որակել ենք ամենածանր մեղադրանքներով, աշխատենք նրանց հետ կառուցողական, հանրօգուտ աշխատանք կատարենք: Բայց Ազգային ժողովն այն վայրն է, որտեղ պետք է գտնենք բալանսը և, ի վերջո, կատարենք աշխատանք, որը օգուտ կբերի Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին»,- ասաց Վանեցյանը:

«Բայց միևնույն ժամանակ ընդդիմությունը իրավունք չունի մոռանալու, թե ինչ բերեցին մեր երկրի գլխին այս իշխանությունները, և դրա մասին մենք պարտավոր ենք մշտապես այս իշխանություններին հիշեցնել: Հիշեցնել և չթողնել, որպեսզի նրանք դա մոռացության տան կամ փնտրեն այլ մեղավորներ»,- հավելեց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահը:

Պատասխանելով իր հանդեպ հարուցված քրեական գործերը՝ Արթուր Վանեցյանը դրանք աբսուրդային որակեց:

Please enter a valid URL