Search
Close this search box.

ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արգավանդ կահույքի տնօրենը. Գեղամ Մանուկյան

Արդյոք չե՞ք գտնում, որ Քաղծառայության, Հանրային ծառայության մասին օրենքներն առվազն բովանդակային առումով սկսվել են ձեւախեղվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«2018 թվականին իշխանության եկած քաղաքական ուժը դատապարտում էր խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելը, կարճ ժամանակ հետո գերդաստաններով դարձնում ԱԺ պատգամավոր, բանակի ընկեր լինելով՝ նշանակում պաշտոնների։ Օրինակ՝ Սուրեն Պապիկյանի բանակի ընկերներին կարելի է տեսնել շատ գերատեսչություններում։ Վլադիմիր Վարդանյանը 2003 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել, մինչեւ 16 տարվա փորձ ձեռք բերելով նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար։ Արդյոք չե՞ք գտնում, որ Քաղծառայության, Հանրային ծառայության մասին օրենքները առվազն բովանդակային առումով սկսվել են ձեւախեղվել։ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել, որի մասին միակ բաց տեղեկությունն այն է, որ Արգավանդ կահույքի տնօրենն է։ Արդյոք չե՞ք համարում, որ կարեւորագույն պաշտոնը հեղինակազրկվել է անցնող տարիներին»,- ասաց Մանուկյանը։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ շատ կարեւոր է պրոֆեսիոնալիզմը ցանկացած ոլորտում. «Չափազանց կարեւոր է՝ ունենալ արժանիքահեն քաղաքացիական եւ հանրային ծառայություն։ Պրոֆեսիոնալիզմը պետք է լինի ամենուրեք։ Մինչեւ 2015 թվականը ցանկացած հիմնարկի, ցանկացած գերատեսչության ղեկավար քաղծառայող կամ հանրային ծառայող էր։ 2015-ից այն վերածվել է վարչական պաշտոնի»։

Please enter a valid URL