Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է, Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը մեղք գործե՞լ, համերգը կկայանա․ Անդրե

Դա համերգ չէ, այլ հանդիպում հանդիսատեսի հետ, իսկ տեղի ունեցածը ես պրովոկացի եմ որակում: Այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել է երգիչ Անդրեն:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում առնվազն մինչև նոյեմբերի 11-ը որևէ համերգ չի կազմակերպվելու: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ստեփանակերտում նախատեսված Անդրեի համերգին:

Անդրեն նշել է, որ պետնախախարի հետ հանդիպում ունեցել է, վերջինս կիսել է իր՝ հանդիպում ունենալու գաղափարները, սակայն հետո սկսվել են պրովոկացիաները. «Ես ախմախ չեմ։ Ընտանիքում կորուստներ ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ պատերազմի ժամանակ։ Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է։ Մեղք գործե՞լ է Ստեփանակերտի հրապարակում շարական լսելը։ Հասարակությունը 6 օր որևէ խնդիր չի ունեցել, պաստառը վեց օր դրված է եղել, վրան համերգ գրված չի եղել: Երբ վարչապետները լրագրող էին, Անդրեն արդեն հայտնի երգիչ էր: Այս սադրանքը պետպատվեր էր»։

Անդրեի խոսքով` խնդիրներ չի ունեցել հանդիպումը կազմակերպելիս օր նշանակելիս։
Երգիչը հաստատել է՝ հանդիսատեսի հետ հանդիպումը այսօր տեղի է ունենալու, ինքը լինելու է հրապարակում, Երևանից մեծ թվով հանդիսատես է ներկա լինելու։

Հիշեցնենք, որ Արցախի Վերածննդի հրապարակում 2 օր առաջ պատռել էին Անդրեի համերգի պաստառը։
«Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան…»,- ասել էր քաղաքացին։
Նշենք, որ օգոստոսի 8-ին , ժամը ՝ 20,00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսված է երգիչ Անդրեի «Ցավըտ տանիմ Արցախ» խորագրով համերգը։

Please enter a valid URL