Քանյե Ուեսթի նոր ալբոմի շնորհանդեսը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել։ Նախ՝ արտիստն իր աշխատանքը ներկայացրել է Ատլանտայի մարզադաշտի հանդերձարանում՝ բալակլավ ոճի գլխարկով նստած։ Երկրորդ՝ նա հանդիսատեսի հետ ուղիղ եթերում լրացումներ էր կատարում ձայնասկավառակի վրա։
Բայց գլխավոր դրվագը, իհարկե, նախկին կնոջը՝ Քիմ Քարդաշյանին նվիրված ուղերձն էր։ Love Unconditionally-ի երգում Քանյեն երգում է. «Ժամանակն ու տարածությունը ճոխություն են, բայց դու եկել ես այստեղ ու ցույց տվել, որ դեռ ինձ սիրում ես»։ Ուեսթը նաեւ նշում է, որ Քիմը «վերջին շրջանում երջանիկ չէր նրա համար»։
Ինչ-որ պահի ռեփերը ծնկի է իջել հետեւյալ խոսքերով․ «Ես կորցնում եմ իմ ամբողջ ընտանիքը, սիրելիս, վերադարձիր ինձ մոտ»: Շնորհանդեսի այս դրվագը զույգի երկրպագուների շրջանում երկար քննարկվում էր, քանի որ Քիմն ինքը ելույթի ժամանակ նստած էր տրիբունաներում․ «Նա կոտրել է Քանյեի սիրտը», «Քիմն իրեն այս պահին պետք է տարօրինակ զգա»,- Twitter-ում գրել են հետեւորդները։
Կասկած չկա, որ Քանյեն զղջում է Քարդաշյանից ամուսնալուծվելու համար եւ դեռ ցանկանում է վերսկսել հարաբերությունները, քանի որ նոր կոմպոզիցիայում կան նաեւ նման տողեր . «Դաս, որը նա փոխանցեց իր երեխաներին․ անկախ ամեն ինչից երբեք մի փողեք Ձեր ընտանիքը»։ Ռեփերը դժվարությամբ է հաղթահարում նաեւ ժառանգների հետ բաժանումը․ «Ես մտածում էի միայն մի բանի մասին, թե ինչպես նա գոռում ինձ վրա․ «Հայրիկ, ինչպե ՞ս դու կարող ես հեռանալ»,- երգում է նա մեկ այլ հատվածում: