Search
Close this search box.

Շարունակում է հրատապ մնալ. Ստեփանակերտի քաղաքապետարանի հաղորդագրությունը

Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հնարապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Հարգելի քաղաքացիներ, Ստեփանակերտում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը: «Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից…

Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված է հայտարարությունում:

Please enter a valid URL