Պատերազմի օրերին ընկույզ վաճառող հետախույզ փոքրիկ Վահեն վիրահատվել է, տեղեկացնում էէ «Շենգավիթ» ԲԿ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Հիշու՞մ եք պատերազմի օրերին ընկույզ վաճառող Վահեին, ով վաճառքից գոյացած գումարը փոխանցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ զինվորների համար:
Օրերս 7 ամյա Վահե Հովհաննիսյանը, շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը:
Վահեն արդեն իրեն հրաշալի է զգում:
Վահեի հետ զրույցում պարզեցինք, որ շուտով եղբայր է ունենալու, անունը ինքն է որոշել՝ Մոնթե: Անհամբեր սպասում է եղբոր ծննդին:
Մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է՝ հետախույզ է դառնալու:
Շնորհակալ ենք Վահեի ծնողներին նման հրաշալի, հայրենասեր որդի դաստիարակելու համար , իսկ Վահեին մաղթում ենք առողջ, խաղաղ ու երջանիկ մանկություն: