Search
Close this search box.

ԲՀԿ խմբակցության աշխատակիցները դիմել են «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանին. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է․ «Թվում էր, թե Սեյրան Օհանյանին խմբակցության ղեկավար նշանակելով՝ Ռոբերտ Քոչարյանը ձիու քայլ է արել՝ գեներալ, վստահելի անձ, նախարարի փորձ ունեցող։ Սակայն պարզվում է՝ Օհանյանի մեղմ ու համեստ տեսակն այս պաշտոնին հարմար չէ, եւ բոլոր կազմակերպչական հարցերն իրականացնում են դաշնակցականները, մասնավորապես՝ քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Տեղեկացանք, որ այս օրերին ԱԺ նախկին ընդդիմության փորձագետները, պատգամավորների օգնականները, խորհրդականները, հատկապես ԲՀԿ խմբակցության աշխատակիցները, դիմել են «Հայաստան» դաշինքին՝ աշխատելու խնդրանքով, եւ անգամ հերթեր են գոյացել Օհանյանի աշխատասենյակի առջեւ, սակայն վերջինս նրանց գործուղել է Արծվիկ Մինասյանի մոտ»։

Please enter a valid URL