Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 6-ին շարունակել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Ծառայության կայքից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Որոնումների առաջիկա ուղղությունների և դրանց արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1631 աճյուն: