Համացանցային ադրբեջանական տիրույթում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որտեղ ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները այրում են հայ-ադրբեջանական սահմանային հատվածին մոտ գտնվող խոտածածկ տարածքները։ Այս մասին գրել է Banak.info-ն
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ «օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը»։
Տեսանյութի՝ ստորև։