ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 5-ին շարունակվել են Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում:
Որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մեկ աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1631 աճյուն:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն