Search
Close this search box.

Ստացվում է՝ Արցախը մեզ համար կարևոր չէ, բայց կարևոր է, որ մի հանձնաժողովը տրոհենք երկու մասի, որպեսզի մեր խմբակցության պատգամավորը պաշտոն ունենա.Թագուհի Թովմասյանը

7-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ կմնա Արցախը հանձնած խորհրդարան: Այդ խորհրդարանը չունի որևէ ընդունած իրավական փաստաթուղթ, որով արտահայտած լինի իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ: Միակ փաստաթուղթը ձեռնարկել էինք անկախ պատգամավորներով, որը լիագումար նիստերի դահլիճ չմտավ և վերջնական փաստաթուղթ այդպես էլ չդարձավ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ արձանագրելով, որ իշխող խմբակցությունը շարունակում է Արցախի հարցով ոչինչ չանել.

«Ստացվում է, որ մեզ համար Արցախը կարևոր չէ, բայց փոխարենը կարևոր է, որ մի հանձնաժողովը տրոհենք երկու մասի, որպեսզի մեր խմբակցության պատգամավորը պաշտոն ունենա: Մենք 44-օրյա պատերազմում ականտես եղանք, որ առանց ցավի, կսկիծի, ափսոսանքի Արցախը հանձնվել է, իմ գործընկերների աչքերում ես չեմ տեսել այդ զգացողություններից որևէ նշույլ, ստացվում է ,որ մենք շարունակում ենք այս գործելաոճը, բայց Արցախը չի կարող մեզ համար լինել մոռացության օբյեկտ, այն պետք է մեզ համար լինի երկրորդ հայկական հանրապետությունը և բոլորը պետք է դրա հետ հաշտվեն այդ իրողությա հետ»,-ասաց Թովմասյանը:

Please enter a valid URL