Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում մենք ունենք 100 կմ-ից ավել սահման, որը կահավորված չէ. Հայկ Սարգսյան

Գեղարքունիքի մարզում մենք ունենք 100 կմ-ից ավել սահման, որը կահավորված չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Դուք էլ գիտեք, որ 100 կմ կահավորելը տարիների աշխատանք է: Դրա համար հիմա կոնֆլիկտներ լինում են, մեր զինված ուժերը առավելագույնը անում են, որպեսզի դրանք հասնեն նվազագույնի, որ մեր սահմանները լինեն հնարավորինս անվտանգ: Նաեւ Գեղարքունիքի մարզում 2-րդ բանակային կորպուսը իր գհործը փայլուն անում է եւ ինչպես տեսանք, թշնամուն հետ է շպրտում: Դուք էլ գիտեք, որ թշնամին թե զենքով, թե քանակով մեզ գերազանցում է, բայց մեր կամքը ամուր է քարից էլ, մեր հոգին հանձնվել չգիտի»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ արդեն երեք ամիս թշնամու զորքերը Հայաստանի տարածքում են, Հայկ Սարգսյանն ասաց, որ ամեն ինչ արվում է, որ հակառակորդի սադրանքներին չտրվենք, նաեւ կանխարգելենք թշնամու առաջխաղացումը. «Այո, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, մեր տղաների ծառայության պայմաններն իդեալական չեն, բայց զենքի, զինամթերքի տեսանկյունից ունենք բավարար ուժ ագրեսիային դիմակայելու եւ թշնամուն հետ շպրտելու համար»:

Please enter a valid URL