Search
Close this search box.

2018-ից նա պարտվում է ինձ, իսկ ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է. Եվլոևը՝ Արթուր Ալեքսանյանի մասին

Հունահռոմեական ոճի ռուսաստանցի ըմբիշ Մուսա Եվլոևը մեկնաբանել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանի հետ գոտեմարտից հետո վերջինիս դժգոհությունը մրցավարների նկատմամբ: Հիշեցնենք նաև, որ Արթուրը ասել էր, թե հաղթելու համար պետք է Ռուսաստանը ներկայացնել:

«Ալեքսանյանի դեմ հանդիպումը որքանո՞վ էր կարևոր: Ինձ համար յուրաքանչյուր հանդիպում կարևոր է: Կարևոր չէ՝ վերջնականն է ՝ առաջինը, թե երկրորդը: Ես միշտ ուզում եմ մենամարտում ապացուցել, որ ես ամենաուժեղն եմ: Հեռանալ-չհեռանալը Ալեքսանյանի իրավունքն է: Եթե ​​նա վնասվածք ունի, դա նրա խնդիրն է: Ինձ համար գլխավորը ոսկե մեդալով հեռանալն է այստեղից: Ինչպե՞ս եմ ես վերաբերվում նրա խոսքերին: Չգիտեմ՝ 2018-ից նա պարտվում է ինձ: Պետք է առաջին հերթին ինքն իր մեջ ամեն ինչ վերլուծի։ Այսօր նա ոչինչ չարեց ինձ հաղթելու համար: Բայց նա շատ արժանի մրցակից է, նաև դրա շնորհիվ է, որ ես այսօր այս մարզավիճակում եմ: Մենամարտից հետո Արթուրը շնորհավորեց ինձ, մենք շնորհակալություն հայտնեցինք միմյանց մենամարտի համար: Ընդհանրապես մենք նորմալ շփվում ենք, նա լավ տղա է: Մենք լավ հարաբերություններ ունենք, կոնֆլիկտ չկա»,- ասել է Եվլոևը:

Please enter a valid URL