Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) աճյուն։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։
Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո`անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 աճյուն։