Ադրբեջանի բանակի հատուկջոկատայինները մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել Նախիջևանում, հայտնում է minval.az-ը: «2021 ուսումնական տարվա համար Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման ծրագրի» համաձայն` մարտավարական և հատուկ զորավարժությունների թեման էր շենքում թաքնված և սադրիչ դիվերսիայի նախապատրաստվող պայմանական թշնամու խմբի վնասազերծումը:
Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ վարժանքների ընթացքում փորձարկվել են անձնակազմի գործնական հմտությունները, ինչպես նաև շենքերում մարտական գործողություններ իրականացնելու փորձը: