Search
Close this search box.

Սյունիքում վթարի են ենթարկվել Վովա Վարդանովի ջոկատի անդամները

Երեկ, օգոսոստի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում 32-ամյա Հ․ Կ-ն իր վարած Toyota Hilux 3.0D մակնիշի ավտոմեքենայով «Սև լիճ»-Ակներ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել հողաթմբին և կողաշրջվել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/08/05/1193028/

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ․ Կ-ն ու ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Ա․ Սարադյանը և Երևանի բնակիչ 45-ամյա Վ․ Պողոսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Ահազանգով դեպքի վայր պետք է ժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից, սակայն ճանապարհին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ փրկարարների կարիք չի զգացվում, իրենք տեղի ուժերով մեքենան կտեղափոխեն անվտանգ վայր։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հաշվեկշռում, իսկ հիվանդանոց տեղափոխվածները լեգենդար Վովա Վարտանովի ջոկատի անդամներից են, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել ոչ միայն Ապրիլյան քառօրյա պատերազմին, այլև Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով կռվի ամենաթեժ կետերում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Please enter a valid URL