Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարեց․
«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը, անվավեր է ճանաչվել 5-ը։ Կողմ է քվեարկել 49, դեմ՝ 49 պատգամավոր»,-ասաց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ այսպիսով՝ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել։ Տեխնիկական խնդրով պայմանավորված՝ 20 րոպե ընդիմիջում հայտարարվեց։