Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com լրատվական կայքն արդեն մի քանի օր է, որ բացի «Սպորտ» բաժնից, չի թարմացվում: ArmLife.am-ին հասած որոշ տեղեկությունների, կայքի աշխատակիցներին տուն են ուղարկել՝ հորդորելով նոր աշխատանք գտնել։
Բանն այն է, որ իշխանության գալով՝ Փաշինյանի թիմը ձեռք է բերել մի շարք լրատվամիջոցներ, նաև իր ազդեցության տակ է վերցրել որոշ լրատվամիջոցներ:
Վերջին երկու օրերին լրատվամիջոցներով ակտիվ տարածվում է այն տեղեկությունը, որ իշխանության ներկայացուցիչները մտել են Ծառուկյանի սեփականություն համարվող «Կենտրոն» հեռուստաընկերություն և նրանք են որոշում հեռուստաընկերության քաղաքականությունը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունը կշարունակի մնալ Գագիկ Ծառուկյանի սեփականությունը, և Փաշինյանի ու իր թիմի փիառի համար հեռուստաընկերությունում ֆինանսական միջոցները կծախսի հենց Գագիկ Ծառուկյանը: