Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված․ Վերաքննիչ դատարանը մերժեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մնացական Հարությունյանի, այսօր՝ օգոստոսի 5-ին, մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված։

«Մենք չենք պարտվել, պարտվել է դատավոր Մնացական Հարությունյանը։ Առուշ Առուշանյանը, միևնույնն է, լինելու է ազատության մեջ։ Դիմելու ենք Վճռաբեկ դատարան, բայց այնտեղից էլ հույս չունենք, որից հետո կդիմենք Եվրոպական դատարան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

Please enter a valid URL