ԱԺ–ն քիչ առաջ Իշխան Սաղաթելյանին չընտրեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։
Սաղաթելյանին ընդամենը մեկ ձայն չբավարարեց, որ նա ընտրվի այդ պաշտոնում։ Նա ստացել էր 53 կողմ ձայն։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Դավիթ Սեդրակյանը չէր մասնակցել քվեարկությանը։ Ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Սեդրակյանը հարգելի պատճառներով բացակայում էր նիստից։
Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իշխող ուժն ապահովելու է անհրաժեշտ նվազագույն ձայները, որպեսզի Սաղաթելյանն ընտրվի այդ պաշտոնում։ Սակայն, ինչպես տեսանք, մեկ ձայնի պատճառով, Սաղաթելյանին չհաջողվեց ընտրվել այդ պաշտոնում։