Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է.
«Հարգելի Վարչապետ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նոր նշանակման կապակցությամբ:
Դուք ձեր նոր մանդատը սկսում եք մեծ խնդիրների եւ անորոշությունների ժամանակաշրջանում: Covid-19 համավարակը աննախադեպ գործողություններ է պահանջում բոլորիցս:
Գերմանիան պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես հուսալի գործընկոջ, ապագա բարեփոխումների ճանապարհին: Գերմանիայի դաշնային կառավարությունը նաեւ կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ ձեր պատասխանատու առաջադրանքը կատարելու գործում»: