Search
Close this search box.

Դոլարն ու եվրոն թանկանում են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 4-ին, կազմել է 492.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.37 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 583.77 դրամ (աճել է 0.45 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 686.02 դրամ (աճել է 2.94 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.76 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Արծաթ՝ 402.98 դրամ, ոսկի՝ 28,690.28 դրամ, պլատին՝ 16,650.86 դրամ:
Please enter a valid URL