Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Վահագն Խաչատուրյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար», — ասված է հրամանագրում։