22 օր է չի հաջողվում հայտնաբերել Սյունիքից կորած երկու զինծառայողներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։
Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված, անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողներից դեռ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները չեն դադարել։
Զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։ Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը քննարկվում է առաջին իսկ օրվանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։