Լրագրող, ֆեյսբուքյան օդտատեր Նանա Քնարը գրել է. «Կարեն Գիլոյանը ասում է, թե Սիմոն Մարտիրոսյանի պարագայում մենք ձախողել ենք։ Այո՛, որովհետև Սիմոնը պետք է մարզվեր ու պատրաստվեր օլիմպիական խաղերին, ոչ թե Քարվաճառում խաչքարեր փրկեր ու վնասվածքներ ստանար։ Այդ գործը պետք է ԿԳՄՍ–ն ու պետական լիքը օղակներ անեին։
Տղերքը ու աղջիկները բոլորը չեմպիոններ են, անկախ նրանից ունեն մեդալ, թե ոչ, որովհետև այս երկրում բոլորը թքած ունեն սպորտի վրա ( ամենաշատը պատասխանատու մարմինները), ու իրենց հիշում են առաջնությունից առաջնություն։ Բայց նրանք մարզվում են գարշահոտ ու նեխած դահլիճներում ու ստիպում հավատալ, որ կարևորը ներսի ուժն է, այլ ոչ պայմանները։
Նկարում դահլիճն է, որտեղ Սիմոնը մարզվում էր (2019 թ), իսկ շտանգաների խայտառակ պատմությունը բոլորդ գիտեք։
Հ.Գ. – պն. Գիլոյան, ձեզ շատ հարգելով, պետք է նշեմ ` ձախողումն այս բարդակն է»: