ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հակոբ Արշակյանին:
Քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել Հակոբ Արշակյանի թեկնածությանը: