Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահները շարունակում են իրենց առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժը, որոնցից մեկը՝ Մատաղիս-Գետավան-Վանկ երթուղով, մյուսը՝ հակառակ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Նշվում է, որ ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքներ իրականացնել: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հա տարածք, 2կմ ճանապարհ, ստուգվել է 2 շինություն:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2 227.5 հա տարածք, 667.3 կմ ճանապարհ, 1917 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 781 պաթյունավտանգ առարկա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Please enter a valid URL