Search
Close this search box.

«Հրապարակ». ՔՊ-ում թայֆաների բաժանված հարաբերությունները սրվել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։

Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, եւ հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել է, թե ում որ հանձնաժողովի նախագահությունը վստահեն։

Օրինակ, շատերի համար հանելուկ է մնացել, թե ինչպես է Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուների մեջ ամենաշատ ձայները ստացել Մխիթար Հայրապետյանի կուրսեցին՝ Վաղարշակ Հակոբյանը, որը համարվում է Արարատ Միրզոյանի թիմակիցը։

Նրա մրցակիցները եղել են Վահագն Հովակիմյանն ու Հովիկ Աղազարյանը, Հակոբյանի օգտին մոտ 40 ձայն է եղել, Հովակիմյանին կողմ՝ 8, իսկ Աղազարյանը մի քանի ձայն է ստացել։ Բայց եթե Հակոբյանն այդ հանձնաժողովի փոխնախագահն էր, եւ գուցե առաջնորդվել են նրա «փորձառությամբ», ապա անհասկանալի է Կրթության, գիտության հանձնաժողովի նախագահի պաշտոնում տնտեսական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանին ընտրելու փաստը։ Այն պարագայում, երբ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանն է առաջադրված եղել եւ Թագուհի Ղազարյանը։

Երեկ ԱԺ-ն չհասցրեց հանձնաժողովների նախագահների հարցը քննարկել, այն տեղի կունենա այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL